ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա Ապագայի նկատմամբ հույսերով ու սպասելիքներով, ակնկալություններով ու հավատով լի հայ երիտասարդությունը մեր ժողովրդի վաղվա օրվա մեծագույն ուժն է: Ավելի քան համոզված եմ, որ մեր երիտասարդությունը Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմում, մասնակցելով համազգային խնդիրների լուծմանը, կարեւոր շատ հարցեր է վճռելու:
Արա Աբրամյան Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ
Աջակցությունը աշխարհասփյուռ հայերի ջանքերի համախմբմանը համազգային շահերի շուրջը Համաշխարհային Հայկական Կոնգրեսի (ՀՀԿ) ամենակարեւոր նպատակն է, որ յուրաքանչյուր հայի, առավել եւս ապագան տնօրինելու տրամադրված հայ երիտասարդի համար որեւէ կերպ ընդհանուր գործին նպաստելու ցանկություն է առաջ բերում:
ՀՀԿ-ն ապագայի կազմակերպություն է, նրա նպատակների իրագործումը երկարատեւ ու հետեւողական աշխատանք է պահանջում: Այդ էր պատճառը, որ Կոնգրեսը սկսեց իր գործունեությանը մասնակից դարձնել ՀՀԿ խնդիրներին համահունչ նպատակներ ունեցող երիտասարդական կառույցներին: 2006թ. մայիսի 15-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում Համաշխարհային Հայկական Կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանն ընդունեց երիտասարդական 10 կազմակերպությունների ներկայացուցիչների:
Այդ հանդիպման արդյունքում հայկական մի շարք երիտասարդական կազմակերպություններ անդամագրվեցին Համաշխարհային հայկական կոնգրեսին: Արա Աբրամյանի հետ քննարկած մտահոգություններն ու առաջարկներն էլ ծնունդ տվեցին որպես ՀՀԿ կառուցվածքային ստորաբաժանում հայկական երիտասարդական կազմակերպությունների միավորման գաղափարին: Ձեւավորվեց նախաձեռնող խումբ, եւ գաղափարի իրագործումը երկար սպասեցնել չտվեց:
Նորացված է` 2009-03-11 21:22:15 |