NKR
Գործունեության ուղղությունները | ՀՀԿ Միջազգային գործունեությունը | Ի բարօրություն Հայաստանի եւ Արցախի | Ոչինչ չի մոռացվել: Ազգիս պատմական... | Մենք ուժեղ ենք երբ միասին... | Չկա Արցախ առանց Հայաստանի | Երիտասարդությունը բոլոր հեռանկարային ծրագրերի իրականացնողն...

Գործունեության ուղղությունները

«Ստեղծելով Համաշխարհային հայկական կոնգրես` մեր առջեւ նպատակ ենք դնում միավորել միության անդամների ջանքերը հանուն խաղաղության, համամարդկային ու ազգային արժեքների պահպանության, մարդկային գլոբալ սպառնալիքների դեմ պայքարի, նպաստել հայկական պետականության կայացմանը, պահպանմանն ու ամրապնդմանը, հայության բոլոր հատվածների (Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Սփյուռքի) միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը, օժանդակել ազգի տնտեսական ներուժի հզորացմանը` միջազգային հարաբերությունների եւ համաշխարհային տնտեսության գլոբալացման համատեքստում, ինչպես նաեւ աջակցել ցեղասպանության ճանաչմանը, հետեւանքների վերացմանն ու ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորմանը, աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության (լեզվի, մշակույթի եւ ավանդույթների) պահպանությանը», Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանն այսպես ձեւակերպեց մոտակա տարիների աշխատանքի հեռանկարային ծրագիրը կազմակերպության հիմնադիր համագումարում:

Արա Աբրամյանի խոսքում արտահայտված այս գաղափարներն են դրված կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կոնգրեսի հիմնական նպատակների եւ խնդիրների հիմքում: Իսկ միության գործունեության հիմնական ուղղությունները բխում են այդ նպատակներից ու խնդիրներից:

Անցել է հինգ տարի կազմակերպության հիմնադրման օրից: Պատմության համար` ակնթարթ, Համաշխարհային հայկական կոնգրեսի համար` կայացման, արարման տարիներ:

Այդ կարճ ժամանակահատվածում կազմակերպության իրականացրած միջոցառումներն ու ծրագրերը ակներեւաբար վկայում են, որ այն վստահորեն է անցնում կայացման ճանապարհը եւ դառնում է միջազգային ասպարեզում իրական ու հեղինակավոր ուժ:

Նորացված է` 2009-03-12 19:11:44