NKR

Փորձագիտական հանձնաժողով

2004թ. մայիսի 6-7-ը Երեւանում տեղի ունեցավ «Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում» գիտա-գործնական կոնֆերանսը: Կոնֆերանսի գլխավոր արդյունքը Ցեղասպանության հարցով Համաշխարհային հայկական կոնգրեսի փորձագիտական հանձնաժողովի ստեղծումն էր, որի առջեւ մեծ խնդիրներ են դրված: Այն կոչված է մշակելու համահայկական միասնական մոտեցում Հայերի ցեղասխանության խնդրի լուծման հարցում, հստակեցնելու եւ լրացնելու բացերը բոլոր այն սկզբունքային հարցերում, որոնք դեռ առկա են հայերի ցեղասպանության ճանաչման եւ հետեւանքների վերացման գործում, նպաստելու հետազոտական աշխատանքների կոորդինացմանը:

Փորձագիտական հանձնաժողովի կազմում հայտնի պատմաբաններ եւ իրավաբաններ են:

  1. Լավրենտի Բարսեղյան, Հայաստան
  2. Գայանե Ափինյան, Գերմանիա
  3. Աշոտ Ոսկանյան, Հայաստան
  4. Վոլֆգանգ Գուստ, Գերմանիա
  5. Վահագն Տատրյան, ԱՄՆ-Կանադա
  6. Պողոս Լեւոն Զեքեյան, Իտալիա
  7. Մհեր Կարապետյան, Հայաստան
  8. Ժիրայր Քոչարյան, Գերմանիա,
  9. Վան Կրիկորյան, ԱՄՆ
  10. Աշոտ Մելքոնյան, Հայաստան
  11. Անդրանիկ Միհրանյան, Ռուսաստան
  12. Արտեմ Օհանջանյան, Ավստրիա
  13. Նիկոլայ Հովհաննիսյան, Հայաստան
  14. Ռիչարդ Հովհաննիսյան, ԱՄՆ
  15. Մարժորի-Դոբկին Հովսեփյան, ԱՄՆ
  16. Դենիս Փափազյան, ԱՄՆ
  17. Ռուբեն Սաֆրաստյան, Հայաստան
  18. Յանիս Խասիոտիս, Հունաստան
  19. Տեսսա Հոֆման, Գերմանիա
  20. Հովսեփ Խուրշուդյան, Հայաստան
  21. Իսրայել Չարնի, Իսրայել

Հանձնաժողովի նիստերը անցկացվում են ամեն տարի, որի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացնում են կատարված աշխատանքը, քննարկում եւ որոշում են իրենց գործունեության հետագա անելիքները: Հանձնաժողովի կողմից հավաքված նյութերը, հոդվածներն ու հետազոտությունները հրատարակվում են «Վեստնիկ» ամենամյա ամսագրում:

ՀՀԿ փորձագիտական հանձնաժողովը մտադիր է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան: Փորձագետների հետազոտական աշխատանքների հիման վրա ստեղծվել է երեք իրավական օրենսգիրք, որոնց ստեղծման աշխատանքը տեւել է 2,5 տարի: Դրան մասնակցել են աշխարհի 20 երկրների 25 փորձագետներ, 15 միջազգային իրավաբաններ: Աշխատանքում օգտագործվել են աշխարհի տարբեր երկրների արխիվային փաստաթղթեր:

Նորացված է` 2009-03-11 21:53:23