NKR

Ծրագրեր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի եվ ստեղծագործական միությունների հետ համագործակցությամբ, Համաշխարհային հայկական կոնգրեսը իրականացնում է տարբեր ծրագրեր ու համատեղ միջոցառումներ:

«Համաշխարհային հայկական կոնգրեսի եվ Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում եվ Արցախում» ծրագրի անցկացումը յուրաքանչյուր տարի ունեցել է իր առանձնահատկությունը, իմաստը եվ բովանդակությունը:

Այսօր փախստականները երկրի բնակչության սոցիալապես առավել անպաշտպան խավերից են, որոնց առջեվ առավել սուր է կանգնած բնակարանային խնդիրը: ՀՀԿ-ն իրականացրել է «Կացարան փախստականներին» ծրագիրը, որի արդյունքում փախստականների 130 ընտանիք ձեռք է բերել սեփական բնակարան:

«Ջուր գյուղի բնակիչներին»: Շատ տարիներ ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի բնակիչները զրկված էին խմելու ջրից: Այժմ ՀՀԿ հատկացված միջոցների շնորհիվ, մի քանի կիլոմետր երկարությամբ խմելու ջրի խողովակաշար է անցկացված:

«Միայնակ ծերերի հոգսերը բոլորինս են» շարունակական ծրագիր: Ավելի քան 7 տարի է, ինչ գործում է «Արշավիր եվ Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի եվ ստեղծագործական միությունների հետ համագործակցաբար, Համաշխարհային հայկական կոնգրեսը իրականացնում է տարբեր շարունակական ծրագրեր ու համատեղ միջոցառումներ:

«Հայաստանի եվ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» շարժում շարունակական ծրագիր է:

2001թ.-ից ՌՀՄ-ը, ՀՀԿ-ը ու դրանց տարածքային ստորաբաժանումները Հայաստանի եվ Արցախի դպրոցներին, բուհերին ու հասարակական կազմակերպություններին տրամադրել են ավելի քան 7 հազար համակարգիչ, որոնց ձեռք բերման ընդհանուր գումարը միլիոնավոր դոլարներ է կազմում: Այդ միջոցների գերակշռող բաժինը տրամադրել է Համաշխարհային հայկական կոնգրեսի եվ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանը:

Նորացված է` 2009-03-18 22:23:57